Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:39

Առևտրի շրջանառությունը ՀՀ-ում աճել է․ Նիկոլ Փաշինյան

Առևտրի շրջանառությունը ՀՀ-ում աճել է․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ Օգոստոսի 26-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել՝ նշելով տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ տնտեսության մի շարք ճյուղերում աճի տեմպերը։ Այսպես, ըստ վարչապետի՝ 2019 թվականի առաջին կիսամյակի տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետությունում. մշակող արդյունաբերությունն աճել է 8.7 տոկոսով, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտն աճել է 33.8%-ով, օդային տրանսպորտով ուղևորափոխադրումներն աճել են 28.2%-ով, իսկ առևտրի շրջանառությունը աճել է 8.9% ով:

Նշենք, որ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է տարվա առաջին կիսամյակի վիճակագրությունը։ Այսպես, 2019 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի համեմատ, մի շարք ցուցանիշներ աճել են, սակայն, միաժամանակ, մի քանի այլ, ավելի կարևոր ոլորտներ անկման տեմպեր են գրանցել։ Մասնավորապես․ 2019 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 7.4%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 5.5%-ով, իսկ արտահանումը՝ 0.5 %-ով։

Այսպիսով, պետք է նշենք, որ տարվա առաջին կիսամյակին տնտեսության մի շարք հատվածներ նվազման միտումներ ունեն, սակայն ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ներկայացնում է միայն այն ոլորտները, որոնցում աճ է գրանցված։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+