Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:05

Հայաստանում կստեղծվի գինեգործության խոշոր ագրոտուրիզմի կենտրոն․ Վահան Քերոբյան

Հայաստանում կստեղծվի գինեգործության խոշոր ագրոտուրիզմի կենտրոն․ Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օգոստոսի 31-ին կազմակերպել էր հանդիպում վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ խաղողի մթերումների իրականացմանը վերաբերող հարցերն ու խաղողագործության ոլորտում առկա խնդիրները քննարկելու նպատակով: Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարարությունը։

Վահան Քերոբյանը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է խաղողի մթերումների գործընթացը սահուն կազմակերպելու համար ընթացիկ հարցերի քննարկումն ու պարզաբանումը և վերամշակողների կողմից առաջարկների ներկայացումը։ Նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է պետության կողմից գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում իրականացված փոփոխություններն ու ընթացակարգերը։ Նախարարի տեղակալ Արման Խոջոյանն իր հերթին տեղեկացրել է, որ բանկերում գրավի խնդիրը մեղմելու նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակում առաջին անգամ վերամշակողներին կտրամադրվի 50%-ի չափով պետական երաշխիք։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայկական գինեգործական և կոնյակագործական արտադրանքի մարքեթինգին և բրենդավորմանը, արտասահմանյան շուկաներում հայկական գինու և կոնյակի ճանաչելիության ու մրցունակության բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր։ Այնուհետև հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց ընկերություններում առկա խնդիրներն ու խոչընդոտները, բարձրաձայնել իրենց հուզող հարցերը, որոնց վերաբերյալ տրվել են պատասխաններ ու պարզաբանումներ։

Առանձին անդրադարձ է կատարվել Վրաստանի տարածքով կոնյակի սպիրտ և գինի տարանցիկ տեղափոխման ընթացքում առաջացող խնդիրներին, արտաքին շուկաներում հայկական գինիների անխոչընդոտ վաճառքի կազմակերպմանը։ Հանդիպման ընթացքում նախարար Վահան Քերոբյանը նաև ներկայացրել է հայկական գինիների ճանաչելիության բարձրացման և գինեգործական տուրիզմի զզարգացման ուղղությամբ պետության կողմից ձեռնարկվող քայլերը, որոնց թվում է առաջիկայում նախատեսվող գինեգործության վրա հիմնված ագրոտուրիստական խոշոր կենտրոնի ստեղծումը, ասված է հաղորդագրության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+