Ըստ ԵԱՏՄ պաշտոնական կայքում Օգոստոսի 3-ին տեղադրված գրառման՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ձևավորում է միության անդամ երկրների շրջանակներում գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ստեղծման օրենսդրական և նորմատիվային հիմքեր։
Սեպտեմբերի 2-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը անդրադարձել է առևտրի, մակրոտնտեսության, մաքսային համագործակցության, բիզնեսի զարգացման, մրցակցության, թվայնացման, ֆինանսական շուկաների, տեխնիկական կանոնակարգման, դեղերի և բժշկական սարքավորումների շրջանառության, էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և այլ ոլորտների ոլորտների վերաբերյալ հարցերին:
Բացի վերը նշվածից, հաստատվել են նաև ԵԱՏՄ անդամ երկրների մտավոր սեփականության միասնական մաքսային ռեգիստրի ձևավորման, պահպանման և օգտագործման վերաբերյալ փաստաթղթերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







