BBC-ի փոխանցմամբ, չնայած ԵՄ- Մեծ Բրիտանիա հարաբերությունների հետագա զարգացման անորոշությանը՝ Եվրոպական նավահանգիստները, որոնք ամեն տարի միլիոնավոր տոննա ապրանքներ են ուղարկում Մեծ Բրիտանիա, նախապատրաստվել էին Brexit-ի բոլոր տեսակի հետևանքներին՝ թե՛ դրական, թե՛ բացասական: Այդ նավահանգիստներից է Ռոտերդամի նավահանգիստը։
Ըստ Ռոտերդամի նավահանգստի ղեկավար Լեոն Ուիլյամսի՝ այսօր այն աշխարհում 10-րդն է: Ամեն տարի այն բեռնաթափում է մոտ 470 միլիոն տոննա ապրանք, որը մոտավորապես նույն ծավալն ունի, ինչ բրիտանական բոլոր նավահանգիստներում միասին վերցրած։ Բացի այդ, հարավային Նիդեռլանդների այդ հատվածում կա նաև գյուղատնտեսական արտադրանք, որը նույնպես հսկայական դեր ունի Բեծ Բրիտանիայի հետ համագործակցության համատեքստում։ Ռոտերդամից դեպի Հյուսիսային ծով տանող ճանապարհն անցնում է ջերմոցների հսկայական տարածքներով: Այնտեղ գտնվող բերքը ներառում է լոլիկ և վարունգ, որոնք հաճախ ուղղվում են դեպի Մեծ Բրիտանիա:
Այսպիսով՝ Brexit- ը շարունակում է ազդել Մեծ Բրիտանիայի և ԵՄ անդամ պետությունների միջև առևտրային հարաբերությունների վրա՝ բարդացնելով առևտրի բուն գործընթացը։ Այստեղ մեկ այլ հարց է ծագում, այդյո՞ք Brexit -ի դրական հետևանքները ավելի նշանակալից են և արդարացված։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







