Սեպտեմբերի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում խոսել է ՀՀ զբոսաշրջության աճի տեմպերի մասին։ Ըստ նրա՝ տարվա առաջին կիսամյակում 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ ՀՀ այցելությունների թիվն աճել է 12.3 տոկոսով:
Զբոսաշրջային այցելություններն աճել են 12.1 տոկոսով: 2018 թվականին Հայաստան է ժամանել 3.7 մլն անձ, որոնցից 1.5 մլն-ը զբոսաշրջիկներ են եղել: Կոմիտեի նախագահը նաև նշեց, որ այն անձինք, ովքեր ՀՀ քաղաքացի չեն, դիտարկվում են որպես զբոսաշրջիկներ: Հիմնականում մեր երկիր այցելում են հարևան և հայկական մեծ համայնքներ ունեցող երկրներից՝ Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Իրանից, Գերմանիայից և այլ երկրներից։
Նշենք, որ ըստ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ՝ մեկնողների թիվն աճել է 12,1%-ով՝ կազմելով 684808 մարդ։ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, ժամանողների թիվն աճել է 12,3%-ով՝ կազմելով 770055 մարդ։
Այսպիսով՝ ժամանողների տոկոսային աճը գերազանցում է մեկնողների աճին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







