Սեպտեմբերի 5-ին ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները՝ այդ թվում մակրոտնտեսական ցուցանիշները։
Մասնավորապես, տարվա հուլիս ամսվա ընթացքում ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա համապատասխան ամսվա ցուցանիշի համեմատ, աճել է 8,1 %-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 12,8 %-ով։ 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6,8 %-ով։
2019 թվականի հուլիս ամսվա ընթացքում ՀՀ Սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա համապատասխան ամսվա ցուցանիշի համեմատ աճել է 1,7 %-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ նվազել է 1,9 %-ով։ 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ Սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ աճել է 1,9 %-ով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







