Ըստ փոխվարչապետի՝ Հայաստանի Հանրապետությունում վերջին մեկ տարվա ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրվել են 100 ՄՎտ հզորությամբ թվով 27 նոր արևային կայանների կառուցման լիցենզիաներ։ Գրառման մեջ նշված է, որ կառավարությունը վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրով ստանձնած հանձնառություններին համահունչ, ևս 100 ՄՎտ հզորությամբ միջին հզորության (առավելագույնը մինչև 5 ՄՎտ) արևային կայանների կառուցման լրացուցիչ չափաքանակ է արտոնում։
Նշված 200 ՄՎտ հզորությամբ արևային կայանների կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև 2021թ.-ի ավարտը։ Նույն ժամկետում նախատեսվում է ավարտել 55 ՄՎտ հզորությամբ Մասրիկ-1 արևային կայանի կառուցումը։ Իրականացման ընթացքում կլինի նաև ՎԶԵԲ աջակցությամբ ներկայումս նախապատրաստվող 120 ՄՎտ հզորությամբ արևային կայանների նոր ծրագիրը։
Նշենք, որ ըստ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած վիճակագրության՝ 2019թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ արևային էներգիայի արտադրությունը ՀՀ-ում աճել է երեք անգամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







