Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:51

Եվրասիական տնտեսական միությունը և Սինգապուրը համաձայնագիր կստորագրեն հոկտեմբերի 1-ին Երևանում

Եվրասիական տնտեսական միությունը և Սինգապուրը համաձայնագիր կստորագրեն հոկտեմբերի 1-ին Երևանում

Ավարտվել է ԵԱՏՄ և Սինգապուրի միջև բանակցային գործընթացը՝ Ազատ առևտրի գոտի ստեղծելու համաձայնագրի հետ կապված․ կողմերի բոլոր պայմանավորվածությունները շարադրված են թղթի վրա։

Համաձայնագրի տեքստով ավարտվում են այն ստորագրելու համար համաձայնեցման ներպետական ընթացակարգերը։ Որպես ստորագրման ամսաթիվ՝ նախանշված է հոկտեմբերի 1-ը։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

«Սինգապուրի հետ բանակցային գործընթացն ավարտված է։ Համաձայնագրի ստորագրման ամսաթիվ նախանշված է հոկտեմբերի 1-ը։ Այդ ժամանակ Երևանում տեղի կունենա միության երկրների ղեկավարների նիստը։ Բացի այդ, Երևանում Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ պատրաստում ենք Եվրասիական տնտեսական համաժողով, որին հրավիրված է նաև Սինգապուրի վարչապետը։

Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում նախատեսվում է Սինգապուրի հետ համաձայնագրի ստորագրում»,- նշել է Տիգրան Սարգսյանը։

Համաձայն Տիգրան Սարգսյանի՝ Սինգապուրի հետ պայմանավորվածությունների փաթեթը, որի մաս է կազմում ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը, կարելի է եզակի համարել։

«Ընդհանուր առմամբ, մենք ձևավորել ենք առևտրային գործարքը ապրանքներ + ծառայություններ + ներդրումներ ձևաչափով և այն բաղկացած է մի ամբողջ շարք համաձայնագրերից։ Դրանք ԵԱՏՄ-Սինգապուր ձևաչափի ապրանքային սեգմենտն են, միության երկիր- Սինգապուր ձևաչափի ծառայությունների առևտրի և ներդրումների շուրջ հինգ երկկողմ համաձայնագրեր և շրջանակային համաձայնագիր, որը կմիավորի բոլոր երեք բաղադրիչները և կձևավորի համապարփակ ձևաչափի պայմանավորվածությունները։

Տիգրան Սարգսյանի հավաստմամբ՝ Սինգապուրը ոչ միայն տարածաշրջանի ֆինանսական առաջատարներից մեկն է, այլև լայն ներդրումային պորտֆել ունեցող տեխնոլոգիապես զարգացած երկրներից մեկը, որի հետ նման ձևաչափով համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա արդիականացնել տնտեսությունը։

«Մենք իրար ենք միացնում երեք ուղղություն՝ ապրանքներ, ծառայություններ և ներդրումներ, այնպես որ դա մեզ համար բավական հետաքրքիր ձևաչափ է։ Հուսով ենք, որ ձևաչափը թույլ կտա ստանալ արդյունք մեր տնտեսությունների արդիականացման համար»,-եզրափակել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+