Սեպտեմբերի 5-ին ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները՝ այդ թվում աշխատանքի վարձատրության ցուցանիշները։ Այսպես, տարվա հուլիս ամսին ՀՀ-ում Միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 0,1%-ով, այդ թվում՝ պետական հատվածում աճել է 1,8%-ով, ոչ պետական հատվածում՝ նվազել է 0,9%-ով։
Նշենք նաև, որ չնայած 2019 թվականի հունիսին աշխատավարձերի մակարդակը նախորդ ամսվա նկատմամբ նվազել է, նախորդ տարվա համապատասխան ամսվա ցուցանիշի համեմատ հունիսին ՀՀ-ում Միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 6,2%-ով, այդ թվում՝ պետական հատվածում աճել է 5,7%-ով, ոչ պետական հատվածում՝ 5,2%-ով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







