Սեպտեմբերի 16-ին Forbes գործարար ամսագիրը (№10 2019) հրապարակել է «Ռուսաստանի 200 խոշորագույն մասնավոր ընկերությունների» ամենամյա վարկանիշը:
Forbes-ը ընդգծել է ընկերությունների խմբի բազմագործառույթ լինելը։ «Տաշիր» ընկերությունների խումբը 2018 թվականի ընթացքում 172 մլրդ ռուբլի հասույթով ընդգրկվել է 200 խոշորագույն ընկերությունների ցանկում՝ նախորդ տարվա արդյունքների համեմատ աճ գրանցելով 4,9%-ով:
«Տաշիր» ընկերությունների խումբը, որը միավորում է 200-ից ավելի ընկերություններ և պատկանում է Սամվել Կարապետյանին, ստանում է անշարժ գույքի և զարգացման եկամուտների մեծ մասը։
Ընկերության կառույցները վարձակալության են հանձնում «ՌԻՈ» առևտրի կենտրոններում գտնվող սրահները, ղեկավարում են կինոթատրոնների և ռեստորանների ցանցը, մատակարարում էլեկտրաէներգիա, զբաղվում շինարարությամբ և մեծածախ առևտրով, լուսավորում են շենքերի ճակատային մասերը: «Տաշիր»-ը նաև ներդրումներ է կատարում մի շարք նախագծերում, մասնավորապես՝ բժշկության ոլորտում։
«Տաշիր» ընկերությունների խումբն արդեն 11 տարեկան է։ Ընկերության վարկանիշը որոշվում է անցյալ տարվա ընթացքում ստացված հասույթի չափով և բացառում է այն ընկերություններին, որոնց կապիտալում առկա են պետական և օտարերկրյա ներդրումային միջոցներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







