ԵԱՏՄ պաշտոնական կայքում պարբերաբար հրապարակվում են մի շարք վիճակագրական ցուցանիշներ, իսկ սեպտեմբերի 4-ին արդեն հրապարակվել են հունվար-հունիս ամիսների ընթացքում միության անդամ երկրների սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները։
Այսպես, ընդհանուր առմամբ դիտարկվողժամանակահատվածում հիմնական ցուցանիշներն աճի միտումներ ունեն։ Մասնավորապես․ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, ԵԱՏՄ-ում ՀՆԱ-ն աճել է 1%-ով, ներդրումները՝ 2,1%-ով, Սպառողական գների ինդեքսը՝ 2,5%-ով, արդյունաբերական արտադրանքը՝ 2,6%-ով։
Նշենք, որ դիտարկվող ժամանակահատվածում ՀՆԱ-ի ամենաբարձր աճի տեմպը ԵԱՏՄ շրջանակներում գրանցվել է ՀՀ-ում՝ 6,8%, որից հետո Ղրղզստանում՝ 6,4%, Ղազախստանում՝ 4,1%, Բելառուսում՝0,9%, ՌԴ-ում՝ 0,7%։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







