Reuters WASHINGTON-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 19-ին և 20-ին ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տեղի ունեցող բանակցությունները նպատակ ունեն ավելի բարձր երկխոսության հիմք դնելու, որից հետո պարզ կդառնա՝ արդյոք կողմերը ցանկանում են առևտրային պատերազմի հարթեցման ուղիներ գտնել, թե շարունակում են բարձրացնել ապրանքների ներմուծման սակագները։ Բանակցությունների քննարկվող թեմաներից է գյուղատնտեսական ապրանքների առևտուրը երկրների միջև, մասնավորապես․ ԱՄՆ-ն պահանջ է ներկայացնում Չինաստանից մեծացնել ամերիկյան սոյայի և այլ գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը։
Չնայած վերը նշվածին՝ չենք կարող վստահ լինել, որ այս անգամ բանակցությունների արդյունքում գերտերությունները վերջ կտան առևտրային պատերազմին։ Դրա հիմնական պատճառն այն է, որ չնայած այն փաստին, որ նախկինում կողմերը հայտարարում էին, թե կողմ են առևտրային պատերազմի խաղաղ հանգուցալուծմանը, միաժամանակ վարում էին հակառակը փաստող առևտրային քաղաքականություններ։
Մասնավորապես․ կողմերը պարբերաբար բարձրացնում էին ապրանքների ներմուծման սակագները կամ սահմանում նորերը, ԱՄՆ-ն կոչ էր անում գործարարներին գտնել այլընտրանքներ չինական գործարաններին, իսկ Չինաստանը մեղադրում էր ԱՄՆ-ին ոչ արդար առևտրային քաղաքականության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







