Գյումրի քաղաքում մաքսատան կառուցման ծրագրի իրականացման շրջանակներում ՀՀ կառավարությունը պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) հատկացրել է մոտ 970 մլն դրամի չափով լրացուցիչ միջոցներ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի տեղեկացմամբ ՝ Գյումրիում ավտոմաքսատան կառուցման առաջին փուլում պետությունը հատկացրել է 181 մլն դրամ, իսկ երկրորդ փուլում՝ 966 մլն դրամ։
Դավիթ Անանյանը նաև հավելել է, որ եթե հարկ լինի կանցնեն 24 ժամյա աշխատանքային ռեժիմի, սակայն նշանակված ժամկետներում, մինչև հոկտեմբերի 11-ը, աշխատանքները կավարտվեն, ինչպես սահմանվել է ի սկզբանե։
Նշենք, որ դեռևս ամիսներ առաջ պարզ դարձավ, որ մաքսատան համար տրամադրվել է 21,5 հա հող, որը 158 կմ հեռավորության վրա է գտնվում Բագրատաշենի մաքսակետից, 115 կմ Գոգավանից և 58 կմ՝ Բավրայից, այն երեք մաքսատներից, որոնք համարվում են Հայաստանի հյուսիսի այն 3 մաքսակետերը, որոնցով իրականացվում է ներմուծման և արտահանման զգալի մասը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







