Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:22

Խաղողի մթերման ծավալն այս տարի կլինի ոչ պակաս, քան նախորդ տարի․ գործարանի տնօրեն

Խաղողի մթերման ծավալն այս տարի կլինի ոչ պակաս, քան նախորդ տարի․ գործարանի տնօրեն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել է Պռոշյանի կոնյակի և Արարատի գինու գործարաններ, որտեղ խաղողի մթերման շրջանին ընդառաջ ընթացքի մեջ են վերակառուցման և վերազինման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Պռոշյանի կոնյակի գործարանի տնօրեն Արմեն Գասպարյանի ուղեկցությամբ Արման Խոջոյանը շրջել է գործարանում, ծանոթացել ներդրված ժամանակակից սարքավորումներին, որոնք թույլ կտան առավել սահուն կազմակերպել խաղողի մթերման գործընթացը։

Արմեն Գասպարյանը տեղեկացրել է, որ ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրով գործարանում կառուցվում է 1500 քառ․մ պահեստ, որը հագեցած է լինելու կառավարման ժամանակակից համակարգերով։ Բացի այդ, պետաջակցության ծրագրի շրջանակում գործարանը ձեռք է բերել մամլման և մթերման նորագույն սարքավորում․ գործարանն այս տարի շուրջ 10,000 տոննայով ընդլայնելու է պահամանների ծավալը, ինչի շնորհիվ ավելանալու են վերջինիս արտադրական կարողությունները։

Շրջայցի ընթացքում տնօրենը նաև տեղեկացրել է, որ խաղողի մթերման ծավալն այս տարի կլինի ոչ պակաս, քան նախորդ տարի։ Առաջիկայում նախատեսում են իրականացնել նաև խնձորի մթերումներ։

Որակի ստուգման նպատակով արդեն մեկ տարի է, ինչ գործարանում գործում է գերմանական գերժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիա։Նույն օրն Արման Խոջոյանն այցելել է Արարատի գինու գործարան, որտեղ ծանոթացել է գործարանի արտադրական նոր հնարավորություններին։Արտադրական հզորությունների ավելացման արդյունքում այս տարի գործարանը գինու արտադրության նպատակով ընդլայնել է արտադրական կարողությունները շուրջ 950 տոննայով, ինչը թույլ կտա ավելի շատ խաղող մթերել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+