Այս տարվա օգոստոս ամսին նախորդ տարվա օգոստոս ամսի նկատմամբ արձանագրվել է 7.6 % Տնտեսական ակտիվության ցուցանիշ, ինչը նշանակում է՝ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառումէ կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Օգոստոսի արդյունքներով՝ 2019 թվականի տարեկան ցուցանիշները հետևյալն են.
Տնտեսական ակտիվության ցուցանիշ – 7 %
Արդյունաբերության աճ – 9.5 %
Շինարարության աճ – 4.4 %
Առևտրի շրջանառության աճ – 9 %
Ծառայությունների աճ – 15.5 %
Միջին ամսական աշխատավարձի աճ – 5.7 %
Արտահանման աճ – 4.6 %
Համաձայն Նիկոլ Փաշինյանի գրառման՝ օգոստոս ամսին ոչ միայն գնաճ չի արձանագրվել, ընդհակառակը՝ որոշակի գնանկում է եղել:
«Ընդհանուր առմամբ՝ Հայաստանը շարունակում է գտնվել ցածր գնաճային ցուցանիշների տիրույթում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







