ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստից հետո այսօր Երևանում ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրվեց։ Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Սինգապուրի փոխվարչապետերը։
Ստորագրման արարողությանը ներկա էին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները և Սինգապուրի վարչապետը։
Կողմերը ստորագրեցին նաև համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր։
Շրջանակային համաձայնագիրը ենթադրում է բիզնեսի դրամային հաշվարկների իրավական պաշտպանություն, արդար մրցակցություն, ինչպես նաև համագործակցության զարգացում մաքսային վարչարարության, էլեկտրոնային առևտրի և պետգնումների ոլորտներում։
Համաձայնագիրը նախատեսում է գրեթե բոլոր ապրանքների մաքսատուրքերի չեղարկում՝ բացառությամբ որոշ ապրանքների։
ԵԱՏՄ անդամ երկրների նախաձեռնությամբ` չեղյալ չեն հայտարարվել պարենային որոշ ապրանքների՝ տավարի միս, կաթ, մանկական սնունդ, պանիր, շաքար ինչպես նաև մարդատար ավտոմեքենաների ու պոլիմերների որոշ տեսակների տուրքերը։
Ըստ համաձայնագրի՝ Սինգապուրն անմիջապես կչեղարկի մաքսատուրքերը, իսկ ԵԱՏՄ երկրները դա կանեն փուլ առ փուլ`10 տարվա ընթացքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







