1990 թվականի դեկտեմբերի 14-ից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հոկտեմբերի 1-ը նշվում է որպես Տարեցների միջազգային օր:
Տարեցների օրվա առիթով այսօր Ստեփանակերտի տուն-ինտերնատում կազմակերպվել է տոնական միջոցառում, որի ընթացքում ելույթ են ունեցել «Մենք ենք մեր սարերը» ազգագրական երգի-պարի համույթը,«Արցախի բալիկներ» պետական համույթը, Ստեփանակերտի ժամանակակից պարերի դպրոցի սաները: Տուն-ինտերնատի բնակիչներին ուրախություն են պարգևել Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի սաները, ովքեր իրենց դասվար Նարինե Գրիգորյանի գլխավորությամբ անակնկալ այցով շնորհավորել են նրանց:
Ստեփանակերտի տուն-ինտերնատում բնակվում է 80 հոգի, որից 38-ը կանայք են, իսկ 42-ը՝ տղամարդիկ: Բնակիչների 48 %-ն ունի առաջին և երկրորդ կարգի հաշմանդամության կարգ:
Հավելենք, որ Արցախում հուլիսի 1-ի դրությամբ 63 տարեկանից բարձր 13807 հոգի կա, որից 8400-ը բնակվում է Ստեփանակերտում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







