Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ հոկտեմբերի 7-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
•Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Համաժողովին ելույթով հանդես են եկել․
Իվոն Չիունը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահը
Ալեքսանդր Եսայանը՝ WCIT 2019-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ, առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միության (UATE) նախագահ
• ՀՀ վարչապետը հանդիպել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին․
Մարիյանա Նիկոլովա-Բուլղարիայի փոխվարչապետ
Ֆահիմ Հաշիմի-Աֆղանստանի հեռահաղորդակցության և ՏՏ նախարար
Մոհամմադ Ջահրոմի- Իրանի հաղորդակցության և ՏՏ նախարար,
Վադիմ Բրինզան- Մոլդովայի ենթակառուցվածքների և էկոնոմիկայի նախարար
Խուլիո Նետոյ- Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների և հեռահաղորդակցության փոխնախարար
Զունաիդ Ահմեդ Պալակի- Բանգլադեշի հաղորդակցության, փոստի և ՏՏ նախարար
Սիսայ Տոլա Յադետե-Եթովպիայի ինովացիաների և տեխնոլոգիաների նախարար
Տոնիս Նիրկ-Էստոնիայի ԱԳՆ թվային հարցերով դեսպան
Չոու Կո Յեու- Մալայզիայի Պենանգ նահանգի նահանգային նախարար
Մայքլ Քրիստիդես-Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար
•Վարչապետը հանդիպել է ՏՏ հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ
Նարայանա Մուրտի- Infosys» ընկերության համահիմնադիր
Հոմեյդ Ալ Շիմմարիի- «Mubadala Investment» ընկերության ավիացիայի ու ինժեներական ծառայությունների ստորաբաժանման տնօրեն
Քեթրին Սարաֆյան -«Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահ
• Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել WCIT 2019 համաժողովի տաղավարներով
• Մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Երևանում» թեմային
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում տեղի է ունենում տեղեկատվական տեխնոլոգիանների 23-րդ համաշխարհային համաժողովը։ Համաժողովին մասնակցում են 70 երկրներից ավելի քան 2500 մասնակիցներ, որոնք քննարկելու են համաշխարհային ՏՏ ոլորտի արդիական թեմաները։
Հոկտեմբերի 6-ին Հանրապետության հրապարակում մեկնարկեց ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովը (WCIT 2019)՝ համերգային բացման արարողությամբ։ Համերգն անց է կացվել աշխարհի այն 15 երկրների, որտեղ ավելի վաղ անցկացվել է WCIT-ը, 70 և տեղացի 30 երաժիշտների մասնակցությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







