Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:56

Հայաստանում առաջին անգամ մեկնարկեց «Նախագծի կառավարում կայուն զարգացման նպատակով» ամառային դպրոցը

Հայաստանում առաջին անգամ մեկնարկեց «Նախագծի կառավարում կայուն զարգացման նպատակով» ամառային դպրոցը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հոկտեմբերի 18-ին մասնակցել է Առաջնորդություն և կառավարում հանուն կայուն զբոսաշրջության նախաձեռնության «Նախագծի կառավարում կայուն զարգացման նպատակով» ամառային դպրոցի մեկնարկին նվիրված միջոցառմանը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարարը ծրագիրը շատ կարևոր իրողություն է համարել և վստահություն հայտնել, որ այն կդառնա հիմնաքար, և զբոսաշրջությանը նվիրված նմանատիպ դասընթացները կշարունակեն անցկացվել Հայաստանում։

Ամառային դպրոցը կանցկացվի հոկտեմբերի 18-21-ը Երևանում և Դիլիջանում: Դասընթացի ընթացքում կքննարկվեն զբոսաշրջության ոլորտին վերաբերող հաջողված ծրագրեր, կայունությանը, թվային նորարարությանը և հարակից թեմաներին վերաբերող խնդիրներ: Չորրորդ օրը մասնակիցները կայցելեն Սյունիք՝ Տաթևի վանական համալիր:

Միջոցառումն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի, «Նախագծի կառավարում կայուն զարգացման նպատակով» ծրագրի (PM4SD), Եվրոպական կայուն զբոսաշրջության հիմնադրամի (FEST) և Եվրոպական ճամփորդական հանձնախմբի (ETC), «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի համագործակցության շնորհիվ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+