Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Գյումրի կատարած այցի շրջանակներում ծանոթացել է ավտոտեխսպասարկման նոր կետի կառուցման ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից։
Իր գրառման մեջ վարչապետը նշել է, որ ապրիլին ինքը հանձնարարել է ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանին միջոցներ ձեռնարկել Երևանից Գյումրի ավտոմաքսատան տեղափոխման ուղղությամբ:
Գյումրի կատարած այցի շրջանակում Փաշինյանն այցելել է նաև ՊԵԿ-ի Հյուսիսային մաքսակետ և ծանոթացել ծառայությունների մատուցման գործընթացին:
Նիկոլ Փաշինյանը նաև ելույթ է ունեցել ՊԵԿ ռազմավարական պլանավորման սեմինարի ընթացքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







