Իրանի և ԵԱՏՄ-ի համագործակցությունը դրական նշանակություն ունի, Իրանը հզոր երկիր է, ունի տնտեսական մեծ ներուժ։ Իրան-ԵԱՏՄ համագործակցությունը, ինչպես օրինակ՝ Ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքումը, բնականաբար, հեռանկարներ է ստեղծում՝ զարգացնելու երկկողմ հարաբերությունները բոլոր բնագավառներում։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` 24News.am պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև համագործակցության հեռանկարներին:
Կոպրիկինի կարծիքով Իրան-ԵԱՏՄ համագործակցությունը հնարավորություն է ստեղծում համատեղ դուրս գալու տարբեր շուկաներ և ազդակ է այլ ոլորտներում համագործակցություն ծավալելու համար։
Կոպրինինն ընդգծել է նաև Հայաստանի առանձնահատուկ դերակատարությունը Իրան-ԵԱՏՄ հարաբերությունների զարգացման գործում:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կարծում է, որ Հայաստանը կարող է կապող օղակ դառնալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև, ինչը թույլ կտա Հայաստանին հավելյալ առավելություններ, շահույթներ և հաղթաթուղթ ստանալ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ասպարեզում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







