ՀՀ Կառավարության այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում հավանություն տվեց «ԱԷՍ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտին։
Ընկերությունը կազատվի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
«ԱԷՍ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են պոլիվինիլ քլորիդ պրոֆիլների արտադրության՝ լուսաթափանց կոնստրուկցիաներով դռների և պատուհանների արտադրության համար։
Ընկերությունը գործունեություն է ծավալում Երևանում և ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել 7,7 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար:
Ընկերությունում ներկայումս առկա է 64 աշխատատեղ, ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է ստեղծել 30-40 նոր աշխատատեղ` 145,000 դրամ միջին աշխատավարձով։
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի
Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 5-ին ԱՄՆ դոլարը գնում են 381,70 դրամ միջին գնով, վաճառում՝ 386,94 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:Ռուսական...