Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Երևանում տեղի է ունեցել «Հաղթանակ» ենթակայանի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանը, Կառավարության անդամներ, պաշտոնյաներ:
«Հաղթանակ» ենթակայանը վերակառուցվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականցվող «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։ Ենթակայանի կառուցման գործում իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել «Տաշիր» ընկերությունների խումբը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







