ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Սուրեն Պապիկյանը հանդիպման ընթացքում Բիժան Զանգանեին ներկայացրել է փոխգործակցությունն ընդլայնելուն ուղղված հայկական կողմի տեսլականն ու առաջարկները:
Զրուցակիցները քննարկել են ճանապարհաշինության համար անհրաժեշտ օրգանական կապակցանյութի` նավթային հիմքով բիտումի Հայաստան մատակարարման պայմաններին, գազ` էլեկտրանէներգիայի դիմաց փոխանակման ծրագրի շրջանակում եղած հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելուն առնչվող հարցեր։
Հայ-իրանական տնտեսական հարաբերություններն էլ ավելի զարգացնելու ու ամրապնդելու համար Սուրեն Պապիկյանը Իրանի նավթի նախարարին հրավիրել է Հայաստան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







