«ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները նախնական քննարկումների ենթատեքստում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ, ըստ ներկայացված բյուջետային նախագծի, հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի եկամտային մասը կազմելու է 1 տրլն 697 մլրդ դրամ կամ 3.56 միլիարդ դոլար, իսկ ծախսային մասը՝ 1 տրլն 880 մլրդ դրամ:
Մանե Թանդիլյանը հայտնել է նաև, որ բյուջեի նախագիծը և նպատակադրումները խիստ պահպանողական են՝ ի տարբերություն կառավարության հռչակած նպատակադրումների և հռետորաբանության։
Նա հավելել է, որ այս տարի նույնպես գրանցվել է բյուջեի եկամուտների աճ մոտ 10 տոկոսով, սակայն ծախսերի կատարման և պլանավորման մասով կան լրջագույն թերացումներ, որոնք անպատիժ չեն մնալու հետագա տնտեսական միջավայրի համատեքստում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







