Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:00

«Շիրակ» օդանավակայանում կառուցվում է նոր ժամանման սրահ

«Շիրակ» օդանավակայանում կառուցվում է նոր ժամանման սրահ

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացվում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ. կառուցվում է նոր ժամանման սրահ, իրականացվում է վազքուղու ամբողջական նորոգում: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

«Շիրակ» օդանավակայանում ընթանում են նոր ժամանման սրահի կառուցման աշխատանքները: Ժամանման հին սրահը, որն ունի 400 քառակուսի մետր մակերես, բացարձակապես դուրս էր նորմերից և ուղևորների համար առաջացնում էր խնդիրներ: Կառուցվող նոր ժամանման սրահը կունենա 870 քառակուսի մետր մակերես, որտեղ կգործեն Անձնագրային հսկողություն իրականացնող ծառայության 8 խցիկ և կլինի ուղեբեռի փոխադրման ժապավեն, որոնց շնորհիվ կվերացվեն ուղևորների համար նախկինում ստեղծվող դժվարությունները:

Նոր ժամանման սրահը կունենա բավականաչափ թողունակություն՝ ժամում 1 չվերթ սպասարկելու հնարավորությամբ, որն անհրաժեշտության դեպքում հետագայում հնարավոր է մինչև 3 անգամ ավելացնել: «Շիրակ» օդանավակայանի փաստացի թողունակությունը կազմում է տարեկան 250.000 ուղևոր, որը կհասցվի մինչև 700.000 ուղևորի:

Նոր ժամանման սրահը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբեր ամսին:
Միևնույն ժամանակ ընթացքի մեջ են գտնվում վազքուղու ամբողջական նորոգման շինարարարական աշխատանքները, որոնք մեկանարկել են սույն թվականի հուլիսի 15-ին և նախատեսվում են ավարտին հասցնել մինչև սեպտեմբերի 1-ը:

Հարկ է նշել, որ թեև վազքուղու ասֆալտապատ ծածկույթի կյանքի միջին տևողությունը 10 տարի է, «Շիրակ» օդանավակայանում վազքուղու վերանորոգման աշխատանքների անհնրաժեշտություն առաջացել է 14 տարի անց (վերջին անգամ նորոգվել էր 2007 թվականին), ինչը փաստում է նախկինում իրականացված աշխատանքների բարձր որակը: 14 տարվա շահագործումից վազքուղու վրա առաջացել էին բազմաթիվ և բազմատիպ ճաքեր ու վնասվածքներ և, ելնելով վազքուղու փաստացի վիճակից՝ անհրաժեշտություն էր առաջացել իրականացնել վերանորոգման աշխատանք:

«Շիրակ» օդանավակայանում իրականացված ընդհանուր ներդրումը կազմում է մոտ 7,5 միլիոն ԱՄՆ դոլար, որից մոտ 1,5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումն իրականացվել է ժամանման սրահի կառուցման համար, իսկ 6 միլիոն ԱՄՆ դոլարը՝ վազքուղու կառուցման: Ներդրումներն իրականացվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից:
«Շիրակ» օդանավակայանի զարգացման հետ կապված կան այլ հեռանկարային ծրագրեր ևս, որոնք հարկավոր է քննարկել ՀՀ կառավարության հետ:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից և իր ցուցանիշներով երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում: Օդանավակայանը գտնվում է Գյումրի քաղաքից 5 կմ և Երևանից 120 կմ հեռավորության վրա: Օդանավակայանի վազքուղին ունի 3220մ երկարություն և 45մ լայնություն: 2007թ. ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Շիրակ» օդանավակայանին շնորհել էր ԻԿԱՕ-ի առաջին կարգախմբի օդանավակայանի կարգավիճակ:

Նշենք նաև, որ օդանավակայանի աերոդրոմը համարվել և շարունակում է համարվել համատեղ բազավորման աերոդրոմ ՀՀ քաղաքացիական ավիացիայի և ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ինքնաթիռների և ուղղաթիռների համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+