ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատվիրակությունը նոյեմբերի 11-13-ը Սինգապուրում մասնակցում է «Սինգապուրյան նորարարությունների և տեխնոլոգիաների շաբաթ» համաժողովին և ցուցահանդեսին (SWITCH 2019)։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը։
Հայաստանն առաջին անգամ հանդես է եկել առանձին թեմատիկ տաղավարով «SWITCH 2019»-ի շրջանակներում մեկնարկած տեխնոլոգիական ոլորտի ցուցահանդեսում։
Հայկական տեխնոլոգիական նվաճումները ներկայացնող տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել համաժողովի մասնակիցների և ցուցահանդեսի այցելուների շրջանում։ Հայկական տաղավար են այցելել տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, տեխնոլոգիական ոլորտի հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ։ Հայկական տաղավար է այցելել նաև Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լուն։
«SWITCH 2019»-ի նպատակը ոլորտային քաղաքականություն մշակողներին և տեխնոլոգիական ձեռնարկություններին ու դրանց ղեկավարներին մեկ տեղում համախմբելն է։
«SWITCH»-ը համագործակցության նոր ուղիների ստեղծման ու զարգացման համար հնարավորություն է։ Այն իր շուրջ է համախմբում նորարարներին, գյուտարարներին, գործարարներին ու ներդրողներին, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներին։
Ցուցահանդեսին մասնակցում են 100 երկրների ավելի քան 12000 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ոլորտային նախարարներ, տեղակալներ, այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, համաշխարհային հեղինակավոր ընկերությունների, կազմակերպությունների և ստարտափների ղեկավարներ։
Տարադրամի փոխարժեքն ապրիլի 26-ին՝ ըստ հայաստանյան բանկերի
Հայաստանի առևտրային բանկերն ապրիլի 26-ին ԱՄՆ դոլարը գնում են 386,29 դրամ միջին գնով, վաճառում՝ 392,11 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...