Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:37

Զեկույց․ Թուրքիայում թշվառությունը ամենաբարձր մակարդակի է հասել

Զեկույց․ Թուրքիայում թշվառությունը ամենաբարձր մակարդակի է հասել

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցությունը երկրի սոցիալ–տնտեսական վիճակի մասին զեկույց է հրապարակել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ըստ այդմ՝ Թուրքիայում տիրող տնտեսական անորոշությունը, աճող ինֆլյացիան (գնաճ) ու գործազրկությունը այդ երկիրը հասցրել են թշվառության ինդեքսի ամենաբարձր հորիզոնականներ։ «Oxford Econommics»-ի կողմից կազմվող այդ ինդեքսում Թուրքիան վերջին տարիներին միշտ առաջատարների շարքում է։ Երկրների թշվառության մակարդակը հաշվարկվում է գործազրկության ու գնաճի համադրմամբ՝ բնակչության միջին տնտեսական վիճակը ցույց տալու նպատակով։

Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում գործազրությունը 13․2 տոկոս է, իսկ ինֆլյացիան՝ 18․95 տոկոս։ Հետևաբար, Թուրքիայի թշվառության միավորը՝ 32 է։ Դա վերջին տարիներին այս ոլորտում Թուրքիայի ստացած ամենաբարձր միավորն է։

Թուրքիայում ամռան ամիսներին անգամ գնաճը շարունակվում է։ Միայն հուլիսին ինֆլյացիայի մակարդակը բարձրացել է 1․8 տոկոսով։ Դա վերջին տարիների համար Թուրքիայում սպառողական գների աճի ամենամեծ ցուցանիշն է։ Իսկ տարեկան ինֆլյացիան կազմել է 18.95 տոկոս, ինչը վերջին 27 ամսվա ամենաբարձր ցուցանիշն է։

Զեկույցում անվստահություն է հայտնվել նաև Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների նկատմամբ։ Ըստ TÜİK-ի՝ վերջին ամիսներին երկրում զգալի նվազել է գործազուրկների թիվը։ Մինչդեռ ԺՀԿ զեկույցի հեղինակները համոզված են, որ երկրում գործազրկության իրական մակարդակը 27․4 տոկոս է ու այն անփոփոխ է մնացել։ Այլ կերպ ասած՝ իրականում այս պահին Թուրքիայում 9․7 մլն գործազուրկ կա։

Արձանագրվել է, որ սննդի ոլորտում տարեկան գնաճը կազմել է 24․92 տոկոս։ Սննդի ծախսերը սպառողների ընդհանուր ծախսերի ամենամեծ մասն են կազմում։ Մարդիկ իրենց ընդհանուր ծախսերից շուրջ 25․9 տոկոսը տրամադրում են սննդին։ Իսկ հատկապես աղքատ բնակչության ծախսերի շուրջ 35 տոկոսը կատարվում է միայն սնունդ ձեռք բերելու նպատակով։ Երկրորդ ամենածախսատար ոլորտը, որի համար սպառողները ծախսում են իրենց գումարի շուրջ 15 տոկոսը, տրանսպորտն է, որտեղ գնաճը կազմել է 24․6 տոկոս։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+