Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանն այսօր ստորագրել են համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որով պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնելու Հայաստանի Հանրապետությունում համայնքների կայուն զարգացմանն ուղղված համագործակցային համակարգված քայլեր: Այս մասին տեղեկատվություն է տարածել նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ նախարարի՝ հուշագրի ստորագրումը նախադեպային է, որն օրինակ կհանդիսանա համայնքների զարգացման հեռանկարներով հետաքրքրված կազմակերպությունների և անհատների համար՝ այս տարբերակով իրենց նպաստն ունենալու համընդհանուր հզորացմանն ուղղված կարևոր գործում։
«Հայկական Կարիտաս»-ի գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը հաստատել է համատեղ գործողությունների ներդաշնակեցմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր իրականացնելու՝ կազմակերպության ցուցաբերած պատրաստակամությունը:
Հուշագրի ստորագրումով պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում նախատեսվող համայնքների զարգացմանն ուղղված պետական ծրագրերը համաֆինանսավորմամբ իրականացնելու վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







