Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:57

«Մասնավոր հատվածի հակակոռուպցիոն պայքարում մենք առաջամարտիկ ենք»․ Ռալֆ Յիրիկյան

«Մասնավոր հատվածի հակակոռուպցիոն պայքարում մենք առաջամարտիկ ենք»․ Ռալֆ Յիրիկյան

«Շուկա մուտքով մենք կոտրեցինք մենաշնորհը, կարողացանք ասել, որ կապը միայն Երևանի համար չէ, բոլոր մարզերի համար է, և հեռավոր սարերի հովիվն էլ իրավունք ունի օգտվել դրանից»: Այս մասին Երևանում «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ մեկնարկած հայկական ներդրումային ֆորումի ժամանակ ասաց VivaCell MTS ընկերության հիմնադիր Ռալֆ Յիրիկյանը՝ ներկայացնելով ընկերության ձեռքբերումները:

Յիրիկյանը նաև նկատեց, որ առաջինն իրենց ընկերությունն է դռները բացել ֆիզիկական թերություն ունեցող անհատների առաջ. «Ասացինք՝ մտեք, ինչ երազանք ունեք՝ դարձրեք իրականություն»:

Նշենք, որ «AIF 2021» ներդրումային համաժողովն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում և կհամախմբի հարյուրավոր տարածաշրջանային և միջազգային ներդրողների, ձեռնարկատերերի և նախագծերի սկսնակ ներկայացուցիչների: Ֆորումը կդառնա ներդրումային ծրագրերի քննարկման և իրականացման ամենամեծ հարթակը, այն նաև նախատեսված է նպաստելու Հայաստանում բիզնեսների փոխազդեցությանը տարբեր մակարդակներում:

Ֆորումի նախաշեմին՝ սեպտեմբերի 7-ից 13-ը, Դիլիջանում տեղի կունենա Buissap ֆորումը, որին կարող են մասնակցել երիտասարդ ձեռներեցները: Ֆորումը կներկայացնի նոր նախագծեր, որոնք հաղթահարել են մրցույթը: Buissap ֆորումի մասնակիցները կունենան վարպետության դասեր և կապ կհաստատեն առաջատար փորձագետների հետ, որոնք կօգնեն նախագծել և պատրաստել այդ նախագծերը մեծ ժյուրիին ներկայացնելու համար: Buissap ֆորումի միջոցառումների արդյունքում ընտրված լավագույն նախագծերի հեղինակները հնարավորություն կունենան դրանք ներկայացնել սեպտեմբերի 20-ին՝ Երևանում կայանալիք Armenian Invest Forum-ին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+