Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումներ հենց այնպես չեն լինում, դրանք կարող են լինել որևէ միջադեպի, օրինակ՝ կշեռքի խափանման կամ այլ պատճառներով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Դավիթ Անանյանի խոսքով՝ որևէ կոնկրետ ընկերության դեպքում էլ կարող են ձգձգումներ լինել, եթե կասկած լինի, որ միջազգային սանկցիոն ապրանքներ են փորձում ներմուծել Ռուսաստան։
ՊԵԿ նախագահի պնդմամբ՝ ռուս գործընկերները նվազագույն չափով են հսկողություն իրականացնում հայկական բեռների նկատմամբ։
«Ընդհանուր առմամբ, մեր բեռները Լարսում կանգնում են այն ժամանակ, երբ, օրինակ, Վերին Լարսի մաքսային կետն ունի ինչ-որ մեխանիկական կամ տեխնիկական խնդիր», – ասաց Դավիթ Անանյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







