Այսօրվանից Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատանը կմաքսազերծվեն Վրաստանից տրեյլերով Հայաստան բերվող մեքենաները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Անանյանը նշեց, որ արդեն Գյումրու մաքսատանն են մաքսազերծվում ինքնուրույն սահմանը հատած մեքենաները։
«Հաջորդ ամիս Գյումրի կբերվեն նաև բեռնարկղերով Հայաստան ներմուծվող մեքենաները։ Դեկտեմբերի սկզբին ՊԵԿ-ը կհայտարարի, որ Վրաստանից ներմուծվող բոլոր մեքենաները կմաքսազերծվեն Գյումրիի ավտոմաքսատանը»,- ասաց ՊԵԿ նախագահը։
Դավիթ Անանյանն ընդգծեց, որ Նորագավիթի ավտոմաքսատունը կգործի մինչև տարեվերջ՝ Երևանում կուտակված մեքենաները մաքսազերծելու նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







