Հայաստանի համար գազի գինը պետք է այնպիսին լինի, որպեսզի չկոտրի Հայաստանի տնտեսական դինամիկան։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 19-ին՝ պատասխանելով ռուս լրագրողների հարցերին։
ՀՀ վարչապետի խոսքով այս տարի Հայաստանն ակնկալում է բավական լավ տնտեսական աճ, և մենք պայմանավորվել ենք, որ գազի գինը պետք է այնպիսին լինի, որ այդ դինամիկան չխաթարվի։
«Հայաստանի կառավարության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ռուսաստացի գործընկերների հետ։ Շատ ուրախ եմ արձանագրել, որ առնվազն մինչև գարուն Հայաստանի համար գազի գինը չի բարձրանա»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հույս է հայտնել, որ կառուցողական երկխոսությամբ կհանգեն ընդհանուր որոշման։
Հիշեցնենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորների հարցին ասել էր, որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագինը ձմեռվա ամիսների ընթացքում և մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը չի թանկանա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







