Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն պաշտոնապես նշանակվել է «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Մոուրինյուն փոխարինել է արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին։
Պորտուգալացի մարզիչը նշել է, որ շատ ուրախ է միանալու այսպիսի մեծ ժառանգություն և այսպիսի կրքոտ երկրպագուներ ունեցող ակումբի։
«Անհամբեր սպասում եմ թիմի բարձրակարգ խաղացողների և ակադեմիայի երիտասարդների հետ աշխատանքս սկսելուն»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը։
Նախքան «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ դառնալը՝ Մոուրինիոն գլխավորել է անգլիական մեկ այլ ակումբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը»: Մոուրինյուն անգլիական ակումբից հեռացվել էր 2018 թ. դեկտեմբերին: Ավելի վաղ նա երկու անգամ գլխավորել է «Չելսին», որի հետ 3 անգամ նվաճել էր Անգլիայի չեմպիոնությունը (2005, 2006, 2015):
Անգլիայի առաջնության 12 տուրից հետո «Տոտենհեմը» 14 միավորով 14-րդ տեղում է։ Մոուրինյոյի գլխավորությամբ առաջին հանդիպումը թիմը կանցկացնի Պրեմյեր լիգայում՝ նոյեմբերի 23-ին Լոնդոնի «Օլիմպիական» ստադիոնում հյուրընկալվելով «Վեստ Հեմին»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







