ՀՀ Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 21-ին, տեղի ունեցած նիստում որոշեց Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը դասական աճուրդով օտարել։
Հյուրանոցային համալիրի տարածքում առկա 3257 միավոր շարժական գույքը և շենք շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված է 1.38 հեկտար մակերեսով հողամաս: Նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը կազմում է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ։
Հիշեցնենք, որ Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները, հարուցված քրեական գործի շրջանակու,մ 2018 թվականի նոյեմբերի 19-ին «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու դիմում էին ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտեին:
Սույն թվականի սեպտեմբերի 26-ին Կառավարությունը հաստատեց որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին որոշումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







