ՀՀ Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 21-ին, տեղի ունեցած նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների Ծրագիր II-Փուլ III» ծրագրի ուղեկցող միջոցառումներն իրականացնելու նպատակով 2,000,000 եվրո գումարի չափով լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Ֆինանսական օժանդակության միջոցով կիրականացվի Ջրային կոմիտեում ակտիվների կառավարում և համակարգերի ներդրում։ Ծրագիրն իր մեջ ներառում է ուսուցման ծրագիր, GIS ծրագրի գնում և ուսուցում, հայեցակարգերի մշակում, ինչպես նաև ջրային ոլորտի զարգացմանը աջակցելու և անհրաժեշտ հատուկ ջրային տեխնիկայի ձեռք բերում և այլ նպատակով խորհրդատվական ծառայությունների մատուցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







