Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:56

Հայաստանը բազմաթիվ ոլորտներում միջուկային տեխնոլոգիաներ ներդնելու ներուժ ունի․ «Ռոսատոմ»

Այս տարի Հայաստանի ատոմային ոլորտը նշում է իր 55-ամյակը: Երկիրը կուտակել է ոլորտային մեծ փորձ, և դա արդեն թույլ է տվել զարգացնել միջուկային բժշկությունը: Եվ, անկասկած, սա դեռ սկիզբն է. Երկիրն ունի բազմաթիվ ոլորտներում միջուկային տեխնոլոգիաներ ներդնելու ներուժ: Այս մասին հայտնում է «Ռոսատոմ» պետկորպորացիան։

Հուլիսի 30-ին, Ատոմային տեխնոլոգիաների երեկոյի ավելի քան  500 մասնակից իմացավ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները օգտագործվում մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով: Միջոցառումը կազմակերպել էր «Ռոսատոմ» պետ​​կորպորացիան՝ ՀՀ ԳԱԱ Վ․Ամբարցումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հետ համատեղ:

«Այսօր տեխնոլոգիաները զարգանում են լույսի արագությամբ, իսկ ճշգրիտ գիտությունները և տեխնիկական կրթությունը դառնում են ավելի ու ավելի պահանջված, ուստի այժմ կարևոր է գիտությունը մերձեցնել երիտասարդ սերնդին: Շատ կարևոր է նաև առավելագույն թվով մարդկանց համար ատոմային գիտելիքների հանրահռչակումը, որպեսզի նրանք ունենան ատոմային տեխնոլոգիաների օբյեկտիվ ընկալում և հենվեն գիտական ​​գիտելիքներին, այլ ոչ թե առասպելներին և սխալ պատկերացումներին: Այդ իսկ պատճառով մենք աջակցում ենք այս միջոցառմանը», — ասաց ՀՀ ԳԱԱ Վ․Ամբարցումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը՝ բացելով Ատոմային տեխնոլոգիաների երեկո:

Երեկոյի մասնակիցները իմացան, թե արքան խորն են ատոմային տեխնոլոգիաները մտել մեր կյանք: Դրանք օգնում են բուժել և ախտորոշել հիվանդությունները, բարձրացնել գյուղատնտեսության բերքատվությունը, երկարացնել սննդի պահպանման ժամկետը, աղազերծել ծովի ջուրը, հետազոտել և պահպանել եզակի պատմական մուշներն ու գրքերը:

Ինչպես ասել է Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության գիտական ​​և վերլուծական աշխատանքների բաժնի առաջատար մասնագետ Ալեքսանդր Զայցևը, մենք հանդիպում ենք ատոմային տեխնոլոգիաներին նույնիսկ այն ժամանակ, երբ ուտում ենք մրգեր, բանջարեղեն, միս, ուտեստին ավելացնելով մեր սիրած համեմունքները: «Որոշ սննդամթերքնր ենթարկվում են ռադիոակտիվ ճառագայթմանը` վնասակար բակտերիաները ոչնչացնելու, սննդի պահպանման ժամկետը երկարացնելու համար` առանց համի կամ հոտի վրա ազդելու: Աշխարհի շատ երկրներում ատոմի օգտագործումը գյուղատնտեսության և սննդի մեջ հսկայական ներդրում է ունենում տնտեսության զարգացման մեջ, և հաշվի առնելով, որ Հայաստանն ունի ամենահյութալի և բուրավետ բանջարեղենն ու մրգերը, այս ուղղության զարգացումը կարող է դառնալ շատ խոստումնալից երկրի համար », — ասաց Ալեքսանդր Զայցևը:

Բացի այդ, ամեն օր ընդլայնվում են ատոմը բժշկության մեջ օգտագործելու հնարավորությունները: Ամբողջ աշխարհում տարեկան կատարվում են տասնյակ միլիոնավոր ախտորոշման ընթացակարգեր՝ իզոտոպների կիրառմամբ: «Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ ռենտգեն է արել, սակայն այսօր միջուկային բժշկության մեթոդները թույլ են տալիս տեսնել և ուսումնասիրել մարդկային օրգանների գրեթե բոլոր համակարգերը, ինչպես նաև օգնում են ճշգրիտ ախտորոշում կատարել: Հենց միջուկային տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանին տվեց միջուկային բժշկություն, որն օգնում է պայքարել բարդ հիվանդությունների դեմ և չհասնել արտասահման ախտորոշման համար: Իսկ ապագայում Հայաստանը կարող է ընդունել հիվանդներ այլ երկրներից», — ասաց միջոցառման բանախոս, Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ախտորոշման և հեռաբժշկության տեխնոլոգիաների գիտագործնական կլինիկական կենտրոնի գիտաշխատող Աննա Խորուժայան:

Հարկ է նշել, որ ատոմային տեխնոլոգիաների որոշ ուղություններում Հայաստանը վաղուց սկսնակ չէ։ Երկիրը յուրացրել է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ատոմային էներգետիկա, միջուկային բժշկությունը, ռադիոիզոտոպների արտադրությունը: Օդանավակայանում անվտանգության հսկցում անցնելիս մենք հանդիպում ենք նաև X-ճառագայթների:

Ինչպես նշել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Գորնը, սեփական ատոմակայանի առկայությունը երկրին հնարավորություն է տալիս օգտագործել միջուկային տեխնոլոգիաները նաև այլ ոլորտներում: «Միջուկային արտադրությունը խթանել է կադրային և գիտական ​​կլաստերի ձևավորումը: Վստահ եմ, որ այսօրվա երեկոյի մասնակիցների թվում կան մարդիկ, ովքեր մի քանի տարի անց կարևոր բացահայտումներ կանեն մարդկության համար՝ օգտագործելով խաղաղ ատոմի զարգացման Հայաստանի թե՛ առկա, թե՛ ապագա հնարավորությունները», — ասաց Վլադիմիր Գորնը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+