• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
15 Հունիս 2025 04:12
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

«Պոլիտեխնիկը պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը»․ Հայկ Չոբանյան

Տնտեսություն,
30 Հուլիս 2021 19:10
ShareShareShare
«Պոլիտեխնիկը պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը»․ Հայկ Չոբանյան
telegram

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 30-ին այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ):

«Այսօր մեր ամենամեծ խնդիրներն ու բոլոր լուծումները կրթության ոլորտում են։   Պոլիտեխնիկը պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը և արդյունաբերությունն առաջ տանող թիվ 1  դրոշակակիրը։ Այս համալսարանի միջազգայնացումը կրիտիկական նշանակություն ունի։ Այս կազմով, որտեղ ներկա են Կառավարությունը, համալսարանը և ոլորտը, ամենաբարձր հավակնությամբ պետք է մեր առջև խնդիր դնենք, որպեսզի Պոլիտեխնիկը դառնա աշխարհի ամենաբարձր կրթական որակ ապահովող հաստատություններից մեկը։ Մինչև 2021 թվականի ավարտը պետք է ունենաք Պոլիտեխնիկի համապարփակ զարգացման ծրագիրը»֊նշեց Հայկ Չոբանյանը։

ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատարը ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի, ՀԱՊՀ Խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի և համալսարանի այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է իրականացրել ՀԱՊՀ-ում գործող «Խելացի լուծումներ» կենտրոնում, ծանոթացել կենտրոնի վերանորոգված և սարքավորումներով հագեցած լաբորատոր լսարաններին, կենտրոնի կողմից բարձր տեխնոլոգիական տարբեր ուղղություններով իրականացվող դասընթացներին և վերապատրաստման ծրագրերին։

Հաջորդիվ, նախարարի պաշտոնակատարն այցելել է ՀՀ ԳԱԱ օտարերկրյա անդամ Արիկ Մելիքյանի անունը կրող Օդային ռոբոտատեխնիկայի  ուսումնահետազոտական  կենտրոն, որը զբաղվում է անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացմամբ և այդ գծով բարձր որակավորում ունեցող կադրային ներուժի պատրաստմամբ։ Կենտրոնի տնօրեն Օլեգ Գասպարյանը Հայկ Չոբանյանին է ներկայացրել համալրված շարժումը գրանցող սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովումը մշակող անգլիական «Վիկոն» ընկերության համակարգերի շնորհիվ իրենց մշակած մոդելները, խոսել կենտրոնի ձեռքբերումներից և խնդիրներից։ Օլեգ Գասպարյանը նշել է, որ կենտրոնը մեծապես նպաստում է ինժեներական կրթության որակի բարելավմանը, գիտակրթական ծրագրերում երիտասարդ գիտնականների և բարձր կուրսերի ուսանողության առավել լայն ներգրավմանն ու մասնագիտական հեղինակության բարձրացման աջակցմանը:

Այնուհետև, նախարարի պաշտոնակատարն այցելել է ՀԱՊՀ-ում գործող մի շարք լաբորատորիաներով և եզակի սարքավորումներով հագեցած  «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ»: Գիտական աշխատանքների, ծառայությունների և ինովացիոն հետազոտությունների կենտրոնի պետ Արմինե Ավետիսյանը հյուրերին ներկայացրել է հարթակի մաս կազմող փորձագիտական կենտրոնը, ինովացիոն ծառայության տարածքը, ժամանակակից սարքավորումներով համալրված լաբորատորիաները, ՀԱՊՀ-ի գործունեության արդյունքների ապրանքայնացման և առևտրայնացման նպատակով ստեղծված  գործիքները, խոսել է ինովացիոն ծառայությունների և ինովացիոն պորտալի մասին։

Շրջայցի շրջանակներում նախարարի պաշտոնակատարն այցելել է նաև ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքում տեղակայված աշխարհահռչակ ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված «Գերազանցության» կենտրոն։ Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի ինտիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Դռնոյանը Հայկ Չոբանյանին ներկայացրել է էներգետիկայի և ավտոմատացման ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաների նորագույն սարքավորումները: ՀԱՊՀ Խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը նշել է, որ նախարարությունը պետք է կատալիզատորի դեր կատարի համալասարանի և բիզնեսի միջև, ուղղորդի ԲՈՒՀ-երին անհրաժեշտ մասնագետներ պատրաստելու հարցում։

Այցի ավարտին տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում Գոռ Վարդանյանը, նախարարի պաշտոնակատարին է ներկայացնել ՀԱՊՀ-ի կողմից իրականացվող ծրագրերն ու զարգացման տեսլականը։ ՀՀ ԲՏԱՆ և ՀԱՊՀ ներկայացուցիչները քննարկել են նախարարության և համալսարանի համագործակցության հեռանկարները։

Կարևորելով ԲՈՒՀ-ի բացառիկ դերը մեր երկրի զարգացման գործում իբրև արդյունաբերության թիվ 1 հենարան՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ որքան  բարձր լինեն ոլորտի մասնագետների որակական և քանակական ցուցանիշները, այնքան բարձր կլինի մեր երկրի արդյունաբերության ցուցանիշը։

Նախարարի պաշտոնակատարը անդրադարձել է  նաև ՀԱՊՀ-ի միջազգայնացման, սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման, կրթության և բիզնես ոլորտների համագործակցության հարցերին։

telegram

Առնչվող Նորություններ

Իտալիան ադրբեջանական նավթի ամենախոշոր ներկրողն է

Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով նավթի գները կտրուկ աճել են

13 Հունիս 2025 10:40

Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով նավթի գները կտրուկ աճել են, տեղեկացրել է CNBC-ն: Brent տեսակի նավթը թանկացել է 5,8 դոլարով...

Տարադրամի փոխարժեքը մարտի 1-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 13-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

13 Հունիս 2025 09:40

Հայաստանի առևտրային բանկերը հունիսի 13-ին ԱՄՆ դոլարը գնում են 380,76 դրամ միջին գնով, վաճառում՝ 385,85 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

ՌԴ ոսկու ներմուծման և արտահանման նոր կանոնների պատճառով ՀՀ արտաքին առևտուրն այս տարի կնվազի ավելի քան 50%-ով

ՌԴ ոսկու ներմուծման և արտահանման նոր կանոնների պատճառով ՀՀ արտաքին առևտուրն այս տարի կնվազի ավելի քան 50%-ով

12 Հունիս 2025 17:39

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է 2025 թվականի առաջին չորս ամիսներին, երբ Մոսկվան փոխել է ռուսական թանկարժեք քարերի և մետաղների...

Տարադրամի փոխարժեքը նոյեմբերի 16-ին հայաստանյան բանկերում

Տարադրամի փոխարժեքը հունիսի 12-ին՝ ըստ ԿԲ տվյալների

12 Հունիս 2025 16:33

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 12-ին, կազմել է 383,48 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,23 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

AI տվյալների կենտրոնի կառուցումը Հայաստանում նախատեսում են սկսել 2026-ից․ Մխիթար Հայրապետյան

AI տվյալների կենտրոնի կառուցումը Հայաստանում նախատեսում են սկսել 2026-ից․ Մխիթար Հայրապետյան

12 Հունիս 2025 11:31

Կառավարության հունիսի 12-ի նիստում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մանրամասնել է, թե երբ կսկսվի Հայաստանում AI տվյալների կենտրոնի...

Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 12-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

12 Հունիս 2025 09:40

Հայաստանի առևտրային բանկերը հունիսի 12-ին ԱՄՆ դոլարը գնում են 380,64 դրամ միջին գնով, վաճառում՝ 385,76 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Ավելին
  • Լուրեր
Գյումրու որոշ թաղամասեր, Արթիկի շուրջ 10 բնակավայր հոսանքազրկված են. մարզպետարան

Գյումրու որոշ թաղամասեր, Արթիկի շուրջ 10 բնակավայր հոսանքազրկված են. մարզպետարան

14 Հունիս 2025 23:56
Իսրայելի և Իրանի փոխադարձ հարվածները. ի՞նչ է հայտնի մինչ այժմ

Իրանի յոթ նահանգում գործի են դրվել ՀՕՊ համակարգերը. ԶԼՄ

14 Հունիս 2025 23:38
Իսրայելի և Իրանի փոխադարձ հարվածները. ի՞նչ է հայտնի մինչ այժմ

Իրանի վրա հարձակումից առաջ ԱՄՆ-ն և Իսրայելն ապատեղեկատվական «հնարք» են կիրառել․ ԶԼՄ

14 Հունիս 2025 23:14
Բրիտանիան լրացուցիչ կործանիչներ կուղարկի Մերձավոր Արևելքի ռազմակայաններ. Սթարմեր

Բրիտանիան լրացուցիչ կործանիչներ կուղարկի Մերձավոր Արևելքի ռազմակայաններ. Սթարմեր

14 Հունիս 2025 22:50
ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է Սպահանի միջուկային օբյեկտում չորս կարևոր շենքերի վնասման մասին

ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է Սպահանի միջուկային օբյեկտում չորս կարևոր շենքերի վնասման մասին

14 Հունիս 2025 22:20
Մի շարք մարզերում ուժեղ քամուց վնասվել են տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ

Մի շարք մարզերում ուժեղ քամուց վնասվել են տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ

14 Հունիս 2025 21:56
Ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան ԵԱ․ հայ մարզիկներն արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել

Ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան ԵԱ․ հայ մարզիկներն արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել

14 Հունիս 2025 21:26
Իրանի և Իսրայելի պատերազմից կարող է օգտվել Ադրբեջանը՝ հարձակվելով ՀՀ-ի վրա. Հրանտ Միքայելյան

Իրանի և Իսրայելի պատերազմից կարող է օգտվել Ադրբեջանը՝ հարձակվելով ՀՀ-ի վրա. Հրանտ Միքայելյան

14 Հունիս 2025 20:56
Կրեմլն արձագանքել է Պուտինի և Թրամփի զրույցի տեղեկությանը

Պուտինն ու Թրամփը չեն բացառել Իրանի վերադարձն ԱՄՆ-ի հետ բանակցությունների սեղան

14 Հունիս 2025 20:28
Ադրբեջանի ԱԳ նախարարը հիշեցրել է Հայաստանից «օրինական ակնկալիքների» մասին՝ խաղաղության գործընթացի շրջանակներում

Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի վրա հարձակվելու համար․ Բայրամով

14 Հունիս 2025 19:43
Իսրայելում ցուցարարները փորձել են ներխուժել Նեթանյահուի նստավայր․ կան ձերբակալվածներ

Նեթանյահուն սպառնացել է ավիահարվածներ հասցնել «իրանական ռեժիմի յուրաքանչյուր թիրախի»

14 Հունիս 2025 18:58
Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը դարձել են հրաձգության Աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիրներ

Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը դարձել են հրաձգության Աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիրներ

14 Հունիս 2025 18:16
Իրանը դիտարկում է Իսրայելի հարձակումներից հետո Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը

Իրանը դիտարկում է Իսրայելի հարձակումներից հետո Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը

14 Հունիս 2025 17:29
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին

14 Հունիս 2025 16:46
Իսրայելի բանակն Իրանի հարվածներից հետո փակել է Երուսաղեմի Հին քաղաքի մուտքը

Իսրայելի բանակն Իրանի հարվածներից հետո փակել է Երուսաղեմի Հին քաղաքի մուտքը

14 Հունիս 2025 16:20
Իրանի ՀՕՊ համակարգերը խոցել են Իսրայելի ռազմաօդային ուժերի F-35 կործանիչ

Իրանի ՀՕՊ համակարգերը խոցել են Իսրայելի ռազմաօդային ուժերի F-35 կործանիչ

14 Հունիս 2025 16:00
ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի բանակցություններին մասնակցող բոլոր իրանցի ներկայացուցիչներն սպանվել են․ CNN

ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի բանակցություններին մասնակցող բոլոր իրանցի ներկայացուցիչներն սպանվել են․ CNN

14 Հունիս 2025 15:41
Հռոմի պապն Իրանին և Իսրայելին խելամիտ գործելու կոչ է արել

Հռոմի պապն Իրանին և Իսրայելին խելամիտ գործելու կոչ է արել

14 Հունիս 2025 15:32
Ադրբեջանը ցանկացած հնարավորության դեպքում ձգտում է վարկաբեկել Ռուսաստանի դիրքորոշումը․ Զատուլին

Ադրբեջանը ցանկացած հնարավորության դեպքում ձգտում է վարկաբեկել Ռուսաստանի դիրքորոշումը․ Զատուլին

14 Հունիս 2025 15:20
Թրամփը Մասկի հետ վեճից հետո հանձնարարել է վերանայել SpaceX-ի հետ կնքված կառավարական պայմանագրերը

Թրամփը Մասկի հետ վեճից հետո հանձնարարել է վերանայել SpaceX-ի հետ կնքված կառավարական պայմանագրերը

14 Հունիս 2025 14:57
Բաքուն «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար Երևանից «կոնկրետ քայլեր» է ակնկալում

Բաքուն «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար Երևանից «կոնկրետ քայլեր» է ակնկալում

14 Հունիս 2025 14:46
Մեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը

Մեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը

14 Հունիս 2025 14:40
Թեհրանը կայրվի, եթե շարունակի հրթիռներ արձակել․ Իսրայելի պաշտպանության նախարար

Թեհրանը կայրվի, եթե շարունակի հրթիռներ արձակել․ Իսրայելի պաշտպանության նախարար

14 Հունիս 2025 14:28
Mercedes-Benz-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում․ վարորդը հոսպիտալացվել է

Mercedes-Benz-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում․ վարորդը հոսպիտալացվել է

14 Հունիս 2025 14:15
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ չի պայմանավորվել ո՛չ հրադադարի, ո՛չ էլ բանտարկյալների ազատ արձակման շուրջ․ Նեթանյահու

Իսրայելն ընդլայնում է Իրանի միջուկային ծրագրի դեմ ուղղված ռազմական գործողության մասշտաբները

14 Հունիս 2025 14:02
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են առկա իրավիճակը

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են առկա իրավիճակը

14 Հունիս 2025 13:51
Իսրայելի և Իրանի փոխադարձ հարվածները. ի՞նչ է հայտնի մինչ այժմ

Իրանի Չամրան քաղաքում Իսրայելի հարվածի հետևանքով 20 երեխա է զոհվել

14 Հունիս 2025 13:06
Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո ՀՀ հարավում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա

Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո ՀՀ հարավում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա

14 Հունիս 2025 12:22
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում

Դատարանը Հովիկ Աբրահամյանին ենթարկել է տնային կալանքի․ փաստաբան

14 Հունիս 2025 12:12
Ադրբեջանը ՀՀ-ի հաշվին իր կենսական խնդիրները լուծելու հնարավորություններ է փնտրում․ Աբրահամյան

Իրանի «զբաղվածությունը» վտանգավոր վիճակ է ստեղծում «Զանգեզուրի միջանցք»-ի ուղղությամբ․ Աբրահամյան

14 Հունիս 2025 11:48
Գյումրու որոշ թաղամասեր, Արթիկի շուրջ 10 բնակավայր հոսանքազրկված են. մարզպետարան
Հայաստան

Գյումրու որոշ թաղամասեր, Արթիկի շուրջ 10 բնակավայր հոսանքազրկված են. մարզպետարան

14 Հունիս 2025 23:56

Գյումրու որոշ թաղամասեր, Արթիկի շուրջ 10 բնակավայր հոսանքազրկված են, հայտնում է Շիրակի մարզպետարանը։ Ուժեղ պտտահողմը, 17-32 մ/վ արագությամբ քամին, նախնական...

ԿարդալDetails
Իսրայելի և Իրանի փոխադարձ հարվածները. ի՞նչ է հայտնի մինչ այժմ
Աշխարհում

Իրանի յոթ նահանգում գործի են դրվել ՀՕՊ համակարգերը. ԶԼՄ

14 Հունիս 2025 23:38

Հակաօդային պաշտպանության համակարգերը գործի են դրվել Իրանի առնվազն յոթ նահանգում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Tasnim գործակալությանը։ Ըստ գործակալության՝ իսրայելական...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ