ՀՀ Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 28-ին, տեղի ունեցած նիստում բավարարեց «Սովթ Պապիրուս» ՍՊԸ-ը կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։
«Սովթ Պապիրուս» ՍՊԸ-ն գործունեություն է ծավալում Երևանում և ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են անձեռոցիկների, թղթյա սրբիչների, բժշկական սավանների արտադրության համար։
Ընկերությունում արդեն իսկ իրականացվել է 135 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար: Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 50 մլն դրամի ներդրում փաթեթավորող սարքավորման ձեռքբերման համար:
Ընկերությունում ներկայումս առկա է 21 աշխատատեղ։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ` 100,000 դրամ միջին աշխատավարձով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







