ՀՀ Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, տեղի ունեցած նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում բավարարեց «ԱՍԷԴԼ» ՍՊԸ կողմից ներկայացված հայտը ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։
Ընկերությունը գործունեություն է ծավալում Երևանում և ներմուծվող ապրանքները օգտագործվելու են այլումինե, մետաղապլաստե տարատեսակ լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրության համար, ապակու (թրծում, լամինապատում, անցքերի փորվածքներ, եզրերի հղկում), մետաղապլաստե, ալյումինե դռների և պատուհանների արտադրություն: Հանրապետությունում առաջին անգամ իրականացվելու է էներգախնայող ապակիների մշակում։
Ընկերությունում արդեն իսկ իրականացվել է 95.6 մլն դրամի ներդրում: Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 870 մլն դրամի կապիտալ ներդրում:
Ընկերությունում ներկայումս առկա է 170 աշխատատեղ: Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 80-100 նոր աշխատատեղ` 160,000 դրամ միջին աշխատավարձով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







