Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել են Հարևանության ներդրումային հարթակի դրամաշնորհային համաձայնագիր՝ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի իրականացմանն աջակցելու համար։ Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը:
Այս համաձայնագիրը հնարավորություն կտա Եվրոպական հանձնաժողովին ֆինանսավորել նշված ծրագիրը մինչև 4,25 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհի չափով։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում են ճանապարհային անվտանգության միջոցառումներ Մ-6 միջպետական ճանապարհի վրա, ճանապարհային անվտանգության հետ կապված աշխատանքներ և ենթակառուցվածքների բարելավում Հ-8 հանրապետական ճանապարհի և Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի հետ սահման միջպետական ճանապարհի վրա նախանշված 9 վտանգավոր կետերում, Մ-2 Երևան-Արարատ-Կապան-Մեղրի, Մ-4 Երևան-Հրազդան-Սևան-Ազատամուտ, Մ-12 Գորիս և Մ-17 Կապան-Շիկահող-Մեղրի միջպետական ճանապարհների վրա նախանշված 15 վտանգավոր կետերում:
Ծրագիրը ներառում է նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից մինչև 650 000 եվրոյին համարժեք գումարի չափով լրացուցիչ տեխնիկական աջակցության դրամաշնորհ և 200 000 եվրոյին համարժեք բյուջետային հատկացում՝ ԵՄ հաղորդակցության միջոցառումների, մասնավորապես` Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի համատեքստում վարքագծային ազդեցության համար հաղորդակցման (COMBI) ռազմավարության իրականացման համար։
«ՀայաՔվեն» ՀՀ քաղաքացիներին զգուշացրել է ՀԷՑ-ի «բռնագրավման» դեպքում էլեկտրաէներգիայի գների կրկնապատկման մասին
«ՀայաՔվե» նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիներին զգուշացրել է ՀԷՑ-ի «բռնագրավման» դեպքում էլեկտրաէներգիայի գների կրկնապատկման մասին։ Նախաձեռնության հայտարարության համաձայն՝ ՀԷՑ-ի «բռնագրավումը» լուրջ խնդիրներ...