Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:44

Ինչո՞վ է պայմանավորված խոշոր ներդրումների դեֆիցիտը Հայաստանում․ մեկնաբանում է Բաբկեն Թունյանը

Ինչո՞վ է պայմանավորված խոշոր ներդրումների դեֆիցիտը Հայաստանում․ մեկնաբանում է Բաբկեն Թունյանը

Մենք խոշոր ներդրումների դեֆիցիտ ունենք, Հայաստան մեծ ներդրումային նախագծեր չեն գալիս: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Բաբկեն Թունյանի խոսքով՝ կան մի շարք գործոններ, որոնք ազդում են ներդրումների վրա։

«Այդ գործոններից մեկը հենց հեղափոխության փաստն է, որովհետև, որքան էլ հեղափոխությունը հիմքեր է ստեղծում հետագայում տնտեսական աճ ունենալու համար, ամեն դեպքում դա նշանակում է նաև որոշակի անորոշություն, իսկ դա ներդրողների վրա լուրջ ազդեցություն ունի»,-ասաց Բաբկեն Թունյանը։

Թունյանի խոսքով՝ երկրորդ պատճառը խաղի կանոնների փոփոխությունն է։

«Այն խաղի կանոնները, որ Հայաստանում գործել են, հիմա չեն գործում ,և եթե ներդրողները պետք է իրենց շահույթը ստանան կա՛մ նորմալ գործելով, կա՛մ կոռուպցիոն միջավայրում գործելով, և ժամանակին մեզ մոտ ենթակառուցվածքների բացը լրացվել է կոռուպցիոն մեխանիզմներով փող ստանալու հաշվին, հիմա այն մի ճանապարհը փակվել է, իսկ նորմալ ներդրումային միջավայր ունենալու հարցում մենք դեռ այնքան մրցունակ չենք, որքան ասենք Վրաստանը»,- նշել է Թունյանը։

Թունյանի խոսքով՝ երրորդ պատճառն այն է, որ կան որոշակի նախադեպեր, որոնք բացասական են ազդում խոշոր ներդրողների վրա:

«Օրինակ, ունենք արևմտյան խոշոր ներդրում, որը 1,5 տարի չի աշխատում և դա բացասաբար է ազդում ներդրողների վրա: Հույս ունեմ, որ դա արագ կլուծվի»,-ասել է Բաբկեն Թունյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+