Նիկոլ Փաշինյանը այսօր` դեկտեմբերի 26-ին, ելույթ է ունեցել գործարարների պատվին կազմակերպված Ամանորյա ընդունելությանը:
Իր ելույթում, անդրադառնալով տնտեսական ակտիվությանը, Վարչապետը նշել է, որ նախորդ 11 ամսիների ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է 7,5 % տնտեսական ակտիվության ցուցանիշ: «Սա թիվ մեկ բարցարձակ առավելության ցուցանիշմն է մեր տարածաշրջնում, այն է ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Եվրասիական տնտեսական միությունում: Սա թիվ մեկ ցուցանիշն է ԱՊՀ-ում»,-ասել է Վարչապետը`նշելով, որ այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներով Հայաստանը նույնիսկ առաջինն է Եվրոպայում:
«Մեծ հավանականությամբ մենք առաջիններից մեկը կլինենք Եվրոպայում: Աշխարհի մակարդակով եթե ոչ տասնյակի, ապա աշխարհի երկրների առաջին տասնհինգ երկրների կազմի մեջ կլինենք այս ցուցանիշով»,-ընդգծել է Վարչապետը:
Իսկ թե ինչ դերակատարում ունի Կառավորթյունն այս ցուցանիշն ապահովելու հարցում, Վարչապետը նշել է, որ այն բավական համեստ է, որն առաջին հերթին վեաբերում է օրինականության, հավասար հնարավորությունների և պետական մարմինների հավասար հարաբերությունների ապահովմանը բոլոր գործարարների և ընկերությունների հետ:
Նիկոլ Փաշինյանը վստահաբար պնդել է. «2019թ. ՀՀ-ում չկա մի գործարար կամ ընկերություն, որը կպնդի, թե ՀՀ Կառավարությունը իր հանդեպ վերաբերել է խտրական վերաբերմունք»:
«Տնտեսական հեղափոխություն կատարողը գործարար համայնքն է, որը մեր Կառավարության թիվ մեկ դաշնակիցն է ՀՀ-ի զարգացման առումով` տնտեսական, քաղաքական, անվտանգային»,-ասել է Վարչապետը` հավելելով, որ ՀՀ-ում գործարարությամբ զբաղվող մարդիկ տաղանդավոր մարդիկ են:
«Այս տարի 100 մլրդ դրամի չափով կգերակատարենք պետական բյուջեի հարկային եկամուտների մասը, Ձեր վճարած հարկերի շներհիվ: Մենք կայացրինք բացառիկ որոշում` զրոյացնել ավելացված արժեքի հարկի դեբետի պարտքերը, այն պարտքերը, որոնք պետությունը գեներացրել էր Ձեր առաջ: Այս տարի հին պարտքերից վերադարձվել է 40 մլրդ, բիզնեսին վերադարձվել է 150 մլրդ դրամի չափով ավելացված արժեքի հարկի գծով ունեցած պարտքը: Սա աննախադեպ ցուցանիշ է Հաաստանի պատմության մեջ:
ՀՀ Կառավարության խնդիրն է ապահովել այն պայմանները, որ մեր ռաջարկած հարստացե´ք և հարստացրե´ք կարգախոսի իրականացումը ՀՀ-ում լինի իրականանալի»,-նշել է Վարչապետը` հույս հայտնելով, թե 2020թ. Հայաստանի համար կլինի օրինական աշխատանքի տարի:
Ելույթի վերջում Վարչապետը շնորհավորել է ներկաներին և նրանց ընտանիքի անդամներին գալիք տոների կապակցությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







