Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` դեկտեմբերի 26-ին, ընդունել է «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագրի 2019թ. հաղթողներին: Այս մասին հայտնում է Վարչապետի մամուլի ծառայությունը:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Ներուժ» ծրագրի հաղթողներին և կարևորել տեխնոլոգիական ոլորտում սփյուռքահայ մասնագետների ներհոսքին միտված այս նախաձեռնությունը: «Ծրագիրը բխում է ՀՀ կառավարության՝ մեր երկրի և՛ այսօրվա, և՛ ապագայի մասին տեսլականից և Սփյուռքի հետ հարաբերությունների մասին պատկերացումներից, այն է՝ Հայաստանը պետք է ոչ միայն կարոտել, այլև այցելել հայրենիք, աշխատել այստեղ, ստեղծել, հարստանալ և հարստացնել»,-ասել է Վարչապետը` կարևորելով «Ներուժ»-ի հաղթողների փորձը տեխնոլոգիական ոլորտում և հաջողություններ մաղթելով նրանց՝ հայրենիքում հետագա գործունեության մեջ:
«Ներուժ»-ի հաղթողները շնորհակալություն են հայտնել վարչապետին շնորհավորանքի համար և ներկայացրել իրենց նախաձեռնած սթարթափները, որոնք նախատեսում են տեղայնացնել Հայաստանում: 2019թ. «Ներուժ»-ի հաղթող ճանաչված գաղափարները վերաբերում են գյուղատնտեսության, աղբահանության, սպորտի, ծառայությունների ոլորտների զարգացման և բարելավման նպատակով էլեկտրոնային հարթակների ստեղծմանը:
Ծրագիրը նախատեսված է սփյուռքահայ ձեռնարկատերերի համար և հնարավորություն է տալիս նրանց գործունեություն ծավալել հայրենիքում՝ տեղայնացնելով իրենց սթարթափները և ստանալով պետական ֆինանսավորում:
Տարադրամի փոխարժեքն ապրիլի 26-ին՝ ըստ հայաստանյան բանկերի
Հայաստանի առևտրային բանկերն ապրիլի 26-ին ԱՄՆ դոլարը գնում են 386,29 դրամ միջին գնով, վաճառում՝ 392,11 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...