Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:17

«Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի համատեղ միջոցառումը

«Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի համատեղ միջոցառումը

Բիզնեսի կայունությունն ու շարունակականության ապահովումը, միջազգային ներդրումների ներգրավումը, աննախադեպ հասարակական ակնկալիքներն ու սոցիալական բեռը հետպատերազմական Հայաստանի գործարար համայնքի համար առանցքային խնդիրներից են: Այս համատեքստում «Գալաքսի» ընկերությունների խումբը և Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան «բիզնես նախաճաշի» ձևաչափով հանդիպում էին կազմակերպել՝ քննարկելու, թե ինչպես կարող է մասնագիտական հանրույթը միավորել ջանքերը խնդիրներին համակարգային լուծումներ ձևավորելու համար: Հանդիպմանը ներկա էին բիզնես համայնքի մոտ չորս տասնյակ ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և այլք։

Եվրոպական բիզնես ասոցիացիայի անդամները ողջունեցին Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանին Ն.Գ. Ալֆոնսո Դի Ռիսոին, ով բացման խոսքով հանդես եկավ` խոսելով ներդրումային միջավայրի խթանման մասին:

«Մեծապես կարևորում ենք եվրոպական բիզնես համայնքի հետ համագործակցությունը ինչպես համատեղ նախագծերի իրականացման, այնպես էլ նոր գաղափարների քննարկման ու գիտելիքի փոխանակման հնարավորությունների տեսանկյունից։ Այս համատեքստում Եվրոպական բիզնես ասոցիացիայի դերը Հայաստանում անգնահատելի է, և այն «Գալաքսի» ընկերությունների խմբի համար առանցքային գործընկեր է հանդիսանում», — ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։ 

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու դեսպանությունների տնտեսական կցորդները հետաքրքրվեցին «Գալաքսիի» բիզնես վերլուծական տվյալներով ու նախագծերով: 

Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին՝ ընդգծելով միասնական աշխատանքի և միջազգային կառույցների հետ համագործակցության կարևորությունը: Առանձին շնորհակալության խոսքերն ուղվեցին «Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավարությանը տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծմանն ուղղված իրենց ներդրման համար: 

Նա ողջունեց Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանին և շնորհակալություն հայտնեց ակտիվ համագործակցության համար նաև այլ ԵՄ դեսպանությունների տնտեսական կցորդներին՝ նշելով, որ Ասոցիացիան միշտ բաց է առաջարկների և գաղափարների քննարկման համար։ Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան շարունակելու է իր ներդրումն ունենալ Հայաստանի բիզնես միջավայրի զարգացման  և արտաքին ներդրումների խթանման  գործում։

Հանդիպման ընթացքում «Գալաքսի» ընկերությունների խմբի բիզնես պորտֆելն ու նախագծերը ներկայացրեց ընկերության ռազմավարության և ինովացիաների գծով տնօրեն Էդգար Կարապետյանը: Ընկերության հաղորդակցության տնօրեն Շուշան Հարությունյանը ներկայացրեց խմբի բիզնես անալիտիկան, հասարակության շրջանում բիզնեսի վերաբերյալ ընկալումների և այլ ինստիտուտների հանդեպ վստահության ինդեքսների վերջին տարվա ցուցանիշները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+