ՀՆԱ-ի 2019 թվականի ցուցանիշներով՝ Հայաստանը գերազանցել է Վրաստանին ՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը: Այս մասին իր Ֆեյսուքյան էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ժողովուրդ ջան, հիշու՞մ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով կգերազանցենք նաև Ադրբեջանին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ սա պաշտոնապես արձանագրել էԱրժույթի միջազգային հիմնադրամը։
Այսպես, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում կազմում է 4760 դոլար, Ադրբեջանում ՝ 4720 դոլար, իսկ Վրաստանում ՝ 4630 դոլար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







