Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:23

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճի պարադոքսի մասին

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճի պարադոքսի մասին

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել էԱրժույթի միջազգային հիմնադրամի կողմից հրապարակված 2019թ.-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի կանխատեսումներին:

Հրապարակված վերլուծությունում նշվում է, որ ԱՄՆ դոլարով արտահայտված մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի վրա ազդում են հետևյալ գործոնները՝

• Տնտեսական աճի տեմպը, որը 2019թ.-ի համար, ըստ կանխատեսումների, կազմելու է շուրջ 7-7.5%:

• Մշտական բնակչության թվաքանակի փոփոխությունը, որն, ըստ ՀՀ ՎԿ-ի հրապարակած տվյալների, 2019թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ 2018թ.-ի նույն ամսվա համեմատ կրճատվել է շուրջ 11,700 բնակչով

• ՀՀ դրամի արժևորումն ԱՄՆ դոլարի համեմատ: 2018թ.-ի միջին տարեկան ցուցանիշի համեմատ 2019թ.-ի ամիսների միջինը փաստում է այն մասին, որ ՀՀ դրամն արժևորվել է: Հետևաբար, քանի որ ՀՀ դրամն արժևորվել է, բնակչության թիվը կրճատվել, այն, բնականաբար, հանգեցրել է ԱՄՆ դոլարով արտահայտված մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի 2019թ.-ի ցուցանիշի բարձրացմանը՝ չազդելով բնակչության կենսամակարդակի բարելավման վրա:

Ինչ վերաբերում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից կանխատեսվող Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի` ԱՄՆ դոլարով արտահայտված մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշներին, ապա, ըստ ՏԶՆԿ տվյալների՝ 2019թ.-ին Հայաստանը զիջել է Ադրբեջանի ցուցանիշին: ԱՄՀ կանխատեսումներով` Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 4,530 ԱՄՆ դոլար, Ադրբեջանինը՝ 4,690 ԱՄՆ դոլար, Վրաստանինը՝ 4,290 ԱՄՆ դոլար:

Ըստ ՏԶՆԿ հետաքրքրական է դիտարկել 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ըստ գնողունակության պարիտետի (PPP), որը Հայաստանում կազմել է 11,083` հետ մնալով Վրաստանից՝ 12,227 և Ադրբեջանից՝ 18,615:

Այսպիսով՝ Հայաստանը զիջում է Ադրբեջանին և Վրաստանին, ինչն էլ նշանակում է, որ մեկ դոլարով Ադրբեջանում և Վրաստանում նույն ապրանքից ավելի շատ կարելի է գնել, քան ՀՀ-ում: Հետևաբար, ՀՀ-ում կյանքն ավելի թանկ է, քան հարավկովկասյան մնացած երկու երկրներում, ինչն էլ հենց գնողունակության պարիտետի ցուցիչն է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+