Բիզնեսը կրթական պրոցես պիտի լինի, իսկ դպրոցական կամ բուհական կրթությունը՝ առավել հաջողակ և գիտելիքահենք բիզնես վարելու միջոց: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից շարունակվող «Մեր ժամանակի հերոսը» ծրագրի շրջանակներում ներկայացվող բիզնես-ծրագրերից մեկին՝ գյումրեցի 15-ամյա ֆերմեր Միքայել Սարգսյանին։
«Ուրախ եմ, որ Միքայելի հետ մեր հանդիպումը այսպիսի ընթացք ստացավ: Իհարկե, պայմանով, որ բիզնեսը կրթությանը չպիտի խանգարի: Օլիգարխիկ բիզնես մոդելը Հայաստանում պիտի փոխարինվի ինտելեկտուալ բիզնես մոդելով»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ Միքայելը զբաղվում է ճագարաբուծությամբ։ Միքայելը նշել է, որ պատրաստ է իր գիտելիքները կիսել մյուսների հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







