Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:16

Պաշտոնապես հայտարարում եմ՝ գազի սակագնի թանկացման հարց այս պահին չկա․ Մակունց

Պաշտոնապես հայտարարում եմ՝ գազի սակագնի թանկացման հարց այս պահին չկա․ Մակունց

Այս պահին գազի սակագնի թանկացման հետ կապված որևէ հարց չկա։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումից հետո։

«Դեռ նման բան չկա, ինչ-որ փուլում, երբ կլինի, այդ մասին կառավարությունը կտեղեկացնի, և հասարակությունը տեղյակ կլինի: Ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել, որ թանկացումների հետ կապված հարց այս պահին չկա»,- ասաց Մակունցը:

Խնդրին անդրադարձել է նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ով նշել է, որ նման ինֆորմացիա չունի և տեղեկատվությունը նույնն է։

«Որևէ նոր ինֆորմացիա չկա։ Կարող եմ ասել այն, ինչ հայտարարել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` գազի գնի հետ կապված այժմ քննարկումներ են գնում»,–ասաց Սիմոյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի սակագնի վերանայման հարցով։

Ավելի վաղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը չէր բացառել նման զարգացումները, նշելով, որ սահմանին 15 դոլարով գազի գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել։ Ըստ նրա՝ այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար Գազպրոմն իր վրա է վերցրել և թանկացումները տրամաբանական են, քանի որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանի գինը բարձրացել է։

Նշենք, որ Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին թանկացել էր 2019 թվականի սկզբին՝ սահմանվելով 1000 խմ դիմաց 165 դոլար: Նախքան այդ, գինը 150 դոլար էր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+