Սահմանին Ռուսաստանից գնվող գազի գինը 2020 թվականի ողջ ընթացքում չի բարձրանա: Այս ուղղությամբ արդեն կա պայմանավորվածություն։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Պայմանավորվածություն կա նաև, որ մինչև ապրիլի 1-ը սպառողի համար սակագնի ոչ միայն փոփոխություն չի լինի, այլև «Գազպրոմ Արմենիա»-ն հայտ չի ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»,- ասաց Մհեր Գրիգորյանը՝ միաժամանակ չբացառելով ապրիլի 1-ից հետո հայտ ներկայացնելու հնարավորությունը:
Մհեր Գրիգորյանը նշեց, որ գազի սակագնի ձևավորման բաղադրիչների մեջ հիմնական են գինը սահմանին, որն այս տարվա համար առնվազն քննարկման հարց չէ, ընթացիկ ծախսերը, որոնց շատ հեշտ է արագ գնահատական տալ, և կա նաև ներդրումային ծրագրի հարց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







